ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Ավելի վաղ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը։