Սեւանա լճում սեպտեմբերի 25-ի երեկոյան կողաշրջված նավակի 2  կորած երիտասարդներին դեռ չեն գտել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեւանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանը:

Նա նշեց, որ որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին շարունակվում են:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սեւանա լճում նավակ է կողաշրջվել, նավակում գտնվողներից  Հրաչ Մանուչարյանը լողալով հասել է ափ եւ ահազանգել ԱԻՆ: Կորած երիտասարդներից մեկը Հայրավանք գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Վիրաբյանն է:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Հայրավանք գյուղի մոտակայքում: Կորած մյուս երիտասարդը Երեւանից է: Նրանք լիճ էին դուրս եկել փոքր նավակով, ձկնորսության նպատակով: