Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահի կնոջ՝ Նադինե Էրեդիայի նկատմամբ ֆինանսական միջոցների լվացման կասկածանքով։
Դատախազը կարգադրել է ընդլայնել հետաքննությունը, որպեսզի տիկին Նադինե Էրեդիան որպես օբյեկտ ներգրավվի 2006-2011թթ. նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվների լվացման հնարավոր հանցագործության հետաքննության գործում, ասված է Պերուի դատախազության հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խոսքը ֆոնդերի մասին է, որոնց հաշվին ֆինանսավորվել է նախագահ Օլյանտա Ումալայի նախընտրական քարոզարշավը։ Ինքը՝ էրեդիան, ով այս գործով նախկինում անցնում էր որպես վկա, հերքում է մեղադրանքները։





























