ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ Վարդան Սեդրակյանը վարձու մարդասպան էր եւ պետությունը պարտավոր էր նրանից բռնագանձել ՝ նրանից բռնագանձել  41 միլիոն դրամ՝ իր առողջությանը վնաս հասցնելու հետեւանքները վերականգնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը, նշելով, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ այսպիսի բնույթի հանցագործությունների դեպքում հանցագործություն կատարողից եւ նրա հարազատներից պետությունը բռնագանձի գումարը:

«Հանցագործը փոխհատուցում է ոչ միայն առողջապահության ծախսերը, այլեւ իր ամբոջ ունեցվածքը ձեռքից վերցնում են: Իմաստը հետեւայլն է, եթե դու վարձու մարդասպան ես եւ գործը կատարելու համար գումար ես ստացել, ապա այդ գումարը դու եւ հարազատներդ պետք է չմարսեք: Պետք է պետական մեղադրողը պահանջեր պետության իմ առողջության վերականգման համար կատարած միջոցների փոխհատուցումը, հետ վեցներ նվազագույնը, բայց պետությունը դա չարեց, իսկ վճռաբեկն այս քայլով ինձ զրկեց փոխհատուցում ստանալու հնրավորությունից: Եթե հանցագործը բացահայտված է, պետությունը հանցագործից պետք է վերցներ այդ գումարը, սակայն ստացվում է, որ պետությունը ֆինանսավորեց ահաբեկչության փորձը»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Նա նշեց, որ ինքը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ պահանջելով իր դեմ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանից բռնագանձել  41 միլիոն դրամ՝ առողջությանը վնաս հասցնելու հետեւանքները վերականգնելու։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայրիկյանի հայցը, սակայն Սեդրակյանի հարազատները բողոքարկել են առաջին ատյանի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում։ ՀՀ վերաքննիչ դատարանն էլ բավարարել է նրանց բողոքը եւ գործը կրկին ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն անցկացնելու համար։ Պարույր Հայրիկյանը վերաքննիչի բողոքը վճռաբեկ է բողոքարկել՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննելու համար. «Վճռաբեկ դատարանը ոչ թե մերժել է գործը, այլ չի ընդունել, ինչ էլ վկայում է, որ այդ ոլորտը կոռումպացված է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին եւ Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: