Տաջիկստանի պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդը ռազմական խռովություն էր կազմակերպում 2010թ.-ից։ Այս մասին ասված է երկրի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, որը մեջբերում է «Խովար» գործակալությունը։
«Աբդուհալիմ Նազարզոդը 2010թ.-ից մինչեւ 2015թ. օգոստոսը Տաջիկստանի իսլամական վերածնունդ կուսակցության նախագահ Մուհադդին Կաբիրիի հրամանով հանցավոր միավորում ստեղծելու նպատակով կազմակերպել է 300 մարդուց բաղկացած 20 հանցավոր խումբ, որոնց ամեն ամիս մինչեւ 100 դոլար աշխատավարձ է վճարել»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները Իսլամական վերածնունդ կուսակցության նախագահին մեղադրել էր ահաբեկչական հարձակումների մեջ։




























