ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է նորվեգացի իր գործընկեր Բորգե Բրենդեի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի եւ Նորվեգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նրանք նաեւ մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նորվեգիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը։




























