Ռուսաստանում 15 տարվա ազատազրկման դատապարտված էստոնացի լրտես Էստոն Կոխվերին արտահանձնել են հայրենիք՝ փոխանակելով Էստոնիայի ՆԳՆ անվտանգության դեպարտամենտի նախկին սպա Ալեքսեյ Դրեսսենի հետ, ով Ռուսաստանի օգտին լրտեսություն էր կատարում հայրենիքում։
Փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Պսկովի մարզում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պսկովի շրջանային դատարանը օգոստոսի 19-ին Կոխվերին մեղավոր էր ճանաչել լրտեսության, մաքսանենգության, ապօրինի զենք կրելու եւ սահմանը հատելու համար։ Էստոնական կողմը հայտարարել էր, որ Կոխվերին առեւանգել են անհայտ անձինք եւ զենքի սպառնալիքի տակ տեղափոխել Ռուսաստան։
Իսկ Դրեսսերը Էստոնիայում Ռուսաստանի հակահետախուզության հրամանով տեղեկություն էր հավաքում Մերձբալթիկայում ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունների գործունեության մասին։ 2012թ. Դրեսսերին բացահայտել էին եւ 16 տարվա ազատազրկման դատապարտել հայրենիքի դավաճանության համար։





























