ՀՀ-ում փոքր ՀԷԿ-երը չեն ապահովում ձկների էկոլոգիական թողքը, ինչի պատճառով տեղի է ձկների ոչնչացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ սա ձկների պահպանության առումով լուրջ խնդիր է մեր երկրում:

«Հայաստանում փոքր ՀԷԿ-երը չեն ապահովում էկոլոգիական թողքը, ինչի հետեւանքով ձկներն ընկնում են ՀԷԿ-երի տեխնիկայի տակ եւ ուղղակի ինչպես մսաղացի մեջ, ոչնչացնում են: Մենք մանրաձուկ են բաց թողնում Սեւանա լիճ, որը  պիտի բազմանա գետերում, սակայն ՀԷԿ-երը թույլ չեն տալիս նրանց բարձրանալ գետ: Նման խնդիրներ կա ձկնային պաշարների հետ»,-ասաց բնապահպանը նշելով, որ այժմ վերանայում են ՀԷԿ-երում էկոլոգիական թողքի նորմատիվները, որպեսզի ինչքան հնարավոր է խնդիրը լուծվի:

Կարինե Դանիելյանի կարծիքով՝ խնդրի լուծման համար պետք է ՀԷԿ-երում լուրջ մոնիթորինգ արվի եւ պարտադրվի այնպիսի էկոլոգիական թողք, որպեսզի ձկները կարողանան շարժվել, անցնել գետեր եւ բազմանալ: