ԱՄՆ իշխանությունները կալանավորել են Ֆլորիդայի նահանգի 20-ամյա բնակչուհուն՝ ծովային կրիայի վրա նստած զբոսնելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է

 Lenta -ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Քրեական գործ հարուցելու պատճառը եղել են Ֆլորիդայի ձկների ու վայրի բնության  պահպանության հանձնաժողովին ուղղված բողոքները։ Հասարակությունը հանձնաժողովի ուշադրությունն է սեւեռել լուսանկարների վրա, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանցում Ստեֆանի Մուրը (այդպես է կասկածյալի անունը) եւ եւս մեկ երիտասարդ կին, որի ինքնությունը չի նծվում, բոսնում են ծովային կրիայի վրա նստած։ Լուսանկարները Facebook-ում հրապարակվել են հուլիսի սկզբին եւ բուռն վրդովմունքի առիթ դարձել։

Մուրին կալանավորել են սեպտեմբերի 26-ի առավոտյան։