Ամերիկյան Արիզոնա նահանգում երաժշտական փառատոնի ժամանակ հրմշտոցից ավելի քան 10 մարդ է տուժել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC15 Arizona հեռուստաալիքը։
Նշվում է, որ կատարումներից մեկի ժամանակ ամբոխը առաջ է շարժվել դեպի բեմը, ինչն էլ հրմշտոցի պատճառ է դարձել։
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, որոնցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Միջադեպի հետ կապված համերգը դադարեցվել է։




























