Սեւանա լճում, Հայրավանք գյուղի մոտակայքում սեպտեմբերի 25-ի երեկոյան խորտակված նավակը ջրափրկարարները եւ տեղի բնակիչները հայտնաբերել են խորտակման վայրից մոտ 500 մ հեռավորության վրա (դեպի ք.Վարդենիս)։

Հայաստանի ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ ջրափրկարար-ջրասուզակները հայտնաբերել եւ ջրից դուրս են բերել նաեւ Դ. Վ.-ի եւ Ա. Թ.-ի դիերը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սեւանա լճում նավակ է կողաշրջվել, նավակում գտնվողներից  Հրաչ Մանուչարյանը լողալով հասել է ափ եւ ահազանգել ԱԻՆ: Կորած երիտասարդներից մեկը Հայրավանք գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Վիրաբյանն է:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Հայրավանք գյուղի մոտակայքում: Կորած մյուս երիտասարդը Երեւանից է: Նրանք լիճ էին դուրս եկել փոքր նավակով, ձկնորսության նպատակով: