Իսպանական Կատալոնիայում մեկնարկել են ինքնավար մարզի խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի իշխանությունները՝ վարչապետ Արթուր Մասի գլխավորությամբ, հայտարարել են «պլեբիսցիտային»։
Կատալոնիայի իշխանությունների կարծիքով, եթե քվեարկության արդյունքում ինքնավար տարածաշրջանի անկախության կողմնակիցներին հաջողվի բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում (68 եւ ավելի), ապա կսկսվի «անկախության ձեռքբերման գործընթաց»՝ կձեւավորվի կառավարություն, կմշակվի օրենսդրություն, կընդունվի սահմանադրություն։ Անկախականների ծրագրերով անկախությունը կարող է հռչակվել արդեն 18 ամի անց։
Իսպանիայի իշխանությունները չեն ճանաչում ընտրությունների «պլեբիսցիտային» բնույթը եւ հայտարարում, որ խոսքը սովորական ընտրությունների մասին է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Ընտրական տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան 09.00-ին։ Ընդհանուր առմամբ ընտրության իրավունք ունի 5,5 մլն կատալոնացի (Կատալոնիայի բնակչությունը 7,5 մլն է), որից 196 հազարն ապրում է արտերկրում։ 3,9 մլն մարդ կքվեարկի Բարսելոնայի նահանգում։
Ընտրությունների արդյունքում կընտրվի 135 պատգամավոր՝ առաջադրված 1281 թեկնածուներից։




























