Սեպտեմբերի 27-ի գիշերը  հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարությունից հայտնեցին, որ հրադադարի ռեժիմի խախտումները շարունակում են անկանոն բնույթ կրել, ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության, հակառակորդն այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակել է կիրառել ականանետեր ու հրթիռահրետանային կայանք: