ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 5-ը, որ գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, ծանր կայուն վիճակում են: Այս մասին NEWS.am-ին ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում են զինծառայողներ  Սաֆար Արսենի Սաֆարյանը, Արկադի Արմենի Մուրադյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Արման Արմենակի Ստեփանյանը, Վանիկ Մարտիրոսյանը:

Վանիկ Մարտիրոսյանին Երեւան են տեղափոխել այսօր՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: