ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 475.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.29 դրամ (աճել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 724.42 դրամ (աճել է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 226.03 դրամ, ոսկին՝  17,644.06 դրամ, պլատինը՝ 14,289.47 դրամ:

Սեպտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: