Եմենի անվտանգության ուժերի աղբյուրները հայտնել են, որ միջազգային կոալիցիան ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ, սխալմամբ օդային հարված է հասցրել հարսանիքի հյուրերի վրա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CBS-ը:
Դրա հետեւանքով, վերջին տվյալներով 28 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ էլ վիրավորում է ստացել:Հաղորդագրության մեջ ասված է, որ օդային հարվածը հասցվել է Բաբ էլ Մանդեբյան նեղուցից ոչ հեռու գտնվող գյուղի վրա:




























