Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 176-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի եւ կողաշրջվել:

«Մերսեդես Բենց»-ի ուղեւորուհին` 1967 թ. ծնված Նոնա Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղեւորները եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: