Կոտայքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 27-ին, բռնության է ենթարկվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Պարզվել է, որ ՃՈ աշխատակիցը Կոտայքի մարզում կանգնեցրել է մեքենա եւ պահանջել վարորդի փաստաթղթերը: Մինչդեռ մեքենայի ուղեւորները իջել են մեքենայից, հայհոյել եւ բռնության ենթարկել ՃՈ աշխատակցին:
Ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն են գործադրել ամուսիններն իրենց որդիների հետ: Ոստիկանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




























