Բրիտանիայի արքայազն Հարրին զարմացրել է դուքս Յորքի դուքսի թագավորական ռազմական դպրոցի կուրսանտներին, հայտնում է Gazeta-ն ՝ վկայակոչելով Kent Online-ը: Չառլզի ու Դիանայի կրտսեր որդին ժամանել էր Դուվր, որպեսզի հանդիպի դպրոցի ավելի քան 400 աշակերտներին: Նա դիտել է շքերթը, մեդալներ հանձնել հինգ կուրսանտների ու մասնակցել ընդունելության ոչ պաշտոնական հավաքույթին: Ինչպես նշում է հրատարակությունը, արքայազնի այցն անակնկալ է դարձել սովորողների համար:
«Լեզուս պապանձվել էր, դա ցնցող զգացողություն էր»,- հայտարարել է մեդալ ստացած կուրսանտներից մեկը՝ Ժասմին Էշֆորդը: Նա խոստովանել է, որ երբեք չի մոռանա այդ պահը: «Թագավորական ընտանիքի անդամին հանդիպելը մի բան է, որի մասին դուք չեք էլ երազում»,- հավելել է Էշֆորդը:
Պարբերականը ճշգրտում է, որ Դուվրի ռազմական դպրոցը մեծ ժողովրդականություն է վայելում այն ընտանիքներում, որոնց անդամները ծառայում են զինված ուժերում: Արքայազն Հարրին տասը տարի ծառայել է, այդ թվում՝ Աֆղանստանում:





























