ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երկրորդ անգամ են հանդիպում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

«Լավրով-Քերրի երկրորդ հանդիպումը»,- Facebook-ի էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հրապարակելով դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների համատեղ լուսանկարները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լավրովի եւ Քերրիի նախորդ խորհրդակցությունները կայացել էին Նյու Յորքի հյուրանոցներից մեկում, որտեղ կանգ է առել ԱՄՆ պատվիրակությունը։ Այս անգամ նրանք պետք է հանդիպեին ՄԱԿ գրասենյակում։