Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի  նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության  նկատմամբ։ Այդ մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս նշել է, թե բացահայտ սուտ են Ադրբեջանի պատվիրակ Հուսեյնովի պնդումները, որ Հայաստանը մերժում է ԵԽԽՎ ցանկացած զեկուցողի այցը Հայաստան։ «Կարիք չկա գործընկերներին հիշեցնել, որ դա Ադրբեջանն էր, որ հաստատուն կերպով մերժում էր պարոն Շտրասսերի այցը Ադրբեջան, իր զեկույցը նախապատրաստելու համար։ Դա ակնհայտ փաստ է»,- նշել է Զոհրաբյանը:

«Քննարկելով Վեհաժողովի գործունեությունը, կցանկանայի Վեհաժողովի ուշադրությունը սեւեռել վերջին զարգացումներին, որոնք կապված են  Լեռնային Ղարաբաղի հետ:

Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցը նույնպես կարեւորագույն է  Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի համար:

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը լուրջ  անհանգստությունների  տեղիք է տալիս: Խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային  գործընթացի հիմնական սկզբունքները Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում ինչպես Լեռային Ղարաբաղի սահմանագծին, այնպես էլ ՀՀ  Տավուշի մարզի սահմանային գոտում : Միջազգային իրավունքի սկզբունքի խախտման պատճառով զոհերի շարքում են նաեւ խաղաղ բնակիչները:Չորս զինվորներ, ովքեր գտնվում  էին հինգ կմ հեռու առաջնագծից եւ զբաղվում էին իրենց առօրյա գործունեությամբ սպանվել են:Իսկ մեկ օր առաջ երեք կին, լինելով իրենց սեփական տանը՝ սեփական այգում, իրենց հարազատների ներկայությամբ սպանվեցին: Ես անձամբ  իմ գործընկերների հետ այցելել եմ այդ տարածքները եւ տեսել ավերվածությունները»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքով, այս սադրանքների միջոցով Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի  նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության  նկատմամբ: «Սա ադրբեջանական իշխանությունների հերթական փորձն է սեւեռելու ուշադրությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը եւ վերջինիս նկատմամբ միջազգային քննադատության աճին: Ադրբեջանը մերժում է վստահության կառուցմանն առաջարկները եւ իրավիճակը կայունացնելուն  ուղղված նախաձեռնությունները: Սեպտեմբերի 26ին Մինսկի խմբի  համանախագահները ընդունեցին ԵԱՀԿ մեխանիզմը՝ ուսումնասիրելու հրադադարի խախտումները:Հայաստանը համաձայնվել է  քննարկել այդ մեխանիզմի մանրամասները :

Խնդրում եմ, որ Վեհաժողովը իր  ուշադրությունը սեւեռի Ադրբեջանի պահվածքին եւ միջոցներ ձեռնարկի քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածություն սահմանին  եւ ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների  համար կրելու է Ադրբեջանը:Վստահեցնում եմ , որ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք է:

Կցանկանայի նշել նաեւ, որ Հայական Բանակը ի զորու է պաշտպանել  մեր սահմանները , ինչը մեր Բանակը բազում անգամ ապացուցել է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: