Աշխարհի ապագան պետք է ձեւավորվի բոլոր երկրների ջանքերով: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:
«Երկրներն ընտրում են իրենց սոցիալ-տնտեսական զարգացման ուղին եւ հարկավոր է պնդել այդ հարցում»,- ընդգծել է նա:
«Անհրաժեշտ է նպաստել բազմակողմ հարաբերություններին եւ մերժել միակողմանի մոտեցումը: Անհրաժեշտ է նաեւ հրաժարվել հնացած մոտեցումներից, երբ հաղթողը վերցնում է ամեն ինչ: Հարկավոր է վեճերը հարթել երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով: Մենք պետք է զարգացնենք կապերը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակով, կապերը զարգացնենք գործընկերության հիման վրա»,- ասել է Սի Ցզինպինը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հատուկ ընդգծել է, որ հարկավոր է հրաժարվել «սառը պատերազմի մտածելակերպից»:





























