ԿԺԴՀ-ն առաջվա պես սպառնում է տարածաշրջանի եւ ողջ աշխարհի անվտանգությանը։ Այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ով Նյու Յորքում Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցություններ է վարել։
Բացելով քննարկումը՝ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ սա նման ձեւաչափով առաջին հանդիպումն է։ «Մենք պատրաստվում ենք քննարկել ընդհանուր խնդիրները, որոնց հետ բախվում ենք»,- ասել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քերրին նշել է, որ Հյուսիսային Կորեան անվտանգության լուրջ մարտահրավեր է։ Նրա խոսքով՝ «Փհենյանը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել»։





























