Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյանն ուղեկցող ավտոբուսը շրջվել է։

Մահացել է մեկ, վիրավորվել յոթ մարդ։ Բժիշկները վիրավորների վիճակը գնահատում են ծանր։

Էրդողանի համախոհներով լի ավտոբուսը վարչապետին ուղեկցում էր նրա՝ երկրի տարածքով կատարելիք շրջագայության ընթացքում, հայտնում է Haberturk-ը։