Հայաստանի տարածքում հոկտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,
Կոտայքում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,
Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+24,
Տավուշում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,
Արցախում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25:




























