Մոնրեալ քաղաքի բնակիչը ութ տարի շարունակ ամեն օր իր սմարթֆոնի տեսախցիկով սելֆիներ է արել, հայտնում է New York Post-ը:
Հյուգո Քորնեերը սելֆիներ է արել 12 տարեկանից սկսած, որպեսզի լուսանկարների միջոցով պատկերի իր հասունացումը: Երբ կանադացին դարձել է 20 տարեկան, նա ժամանակագրական հաջորդականությամբ մոնտաժել է կադրերը ու ստացված տեսահոլովակը հրապարակել YouTube-ում:
Երկու րոպե տեւող տեսագրությունը չորս օրվա ընթացքում YouTube–ում մոտավորապես 600 հազար դիտում է հավաքել:
Ինչպես նշում է NY Post-ը, փորձի մաքրության համար բոլոր լուսանկարներում Քորնեերը դեմքի նույն չեզոք արտահայտությունն է պահպանել, հայտնում է Letna-ն:
Կանադացին նշել է, որ իր նախագիծն այսքանով չի ավարտվել, նա այսուհետ էլ շարունակելու է ինքնադիմանկարներ անել:




























