Երեւանում «Արգելքներ, սահմանափակումներ եւ խոչընդոտներ ԵՏՄ անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրում» թեմայով կլոր սեղան քննարկման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ քննարկել է խնդիրները, որոնց հետ նրանք բախվում են ԵՏՄ տնտեսական գործունեության շրջանակներում։ Այս մասին տեղեկանում է NEWS.am-ը տեղեկանում է ԵՏՀ կայքից։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է միջոցառման կարեւորությունը, որը հարթակ է դարձել բիզնեսի խնդիրների սահմանման եւ դրանց լուծման մեխանիզմների քննարկման համար։ Միաժամանակ նա ընդգծել է ԵՏՀ-ի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագործակցության կարեւորությունը։
Քննարկման ժամանակ նշվել է, որ Ռուսաստան արտահանման լուրջ խոչընդոտ է հանդիսանում կրկնակի հարկումը։ Ռուսական ընկերությունները գործարքների մեջ ներառում են ապրանքի գնի ԱԱՀ-ն։ Եվ թեպետ այդ խնդրի մասին շատ են խոսում, այն մինչեւ հիմա չի լուծվել։
ԵՏՄ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման լուրջ խոչընդոտ է նաեւ ԵՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների անկայուն վիճակը։




























