Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Կիեւի դինամոյականները Ամստերդամում 1:2 հաշվով պարտվեցին «Այաքսին» եւ երկու հանդիպման արդյունքում հիմնական մրցաշարում հանդես գալու իրավունք նվաճեցին հոլանդացիները: Կիեւում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: «Դինամոն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա այսօր` օգոստոսի 26-ին:

Վաղը կանցկացվի Եվրոպայի լիգայի հիմնական մրցաշարի վիճակահանությունը:

«Այասքս» – «Դինոմո» Կ. – 2:1

Սուարես, 43, Էլ-Համդաուի, 75 – Շեւչենկո, 84, 11մ