Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւի ռուսական նախագծի հիմքում միջազգային իրավունքի հիման վրա հակաահաբեկչական համակարգված գործողությունների կառուցումն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը հիշեցրել է,  որ ՌԴ նախագահը  ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տրիբունայից  առաջարկել է քննարկել «Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը ու այլ ահաբեկչական կառույցներին  դիմակայող բոլոր ուժերի գործողությունների  համակարգման մասին բանաձեւի համաձայնեցման հնարավորությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր մենք Անվտանգության խորհրդի անդամներին են ներկայացնելու նման բանաձեւի նախագիծ: Այն հիմնված է Խորհրդի կողմից ավելի վաղ ընդունված փաստաթղթերի վրա եւ շեշտում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա  հակաահաբեկչական համակարգված գործողություններ  կառուցելու անհրաժեշտությունը»,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը  ելույթ ունենալով ՄԱԿ-ի  Անվտանգության խորհդի նիստում: