Ավարտվեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի նախնական հանդիպումները: Տասը թիմեր որակավորման արդյունքում նվաճեցին խմբային փուլում հանդես գալու իրավունքը: 22 թիմեր այդ իրավունքը ստացել էին ուղղակիորեն: Միակ երկիրը, որը կունենա չորս մասնակից` Անգլիան է:
Չորս մասնակից ունենալու հնարավորություն ունեին նաեւ Իսպանիան ու Իտալիան, սակայն «Սեւլիան» ու «Սամպդորիան» դուրս մնացին չորրորդ փուլից:
Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ», «Չելսի»
Իսպանիա. «Բարսելոնա», «Վալենսիա», «Ռեալ»
Գերմանիա. «Բավարիա», «Վերդեր», «Շալկե»
Իտալիա. «Ինտեր», «Միլան», «Ռոմա»
Ֆրանսիա. «Լիոն», «Մարսել», «Օսեր»
Հոլանդիա. «Այաքս, «Տվենտ»
Պորտուգալիա. «Բենֆիկա», «Բրագա»
Ռուսաստան. «Ռուբին», «Սպարտակ» Մ.
ՉՖՐ (Ռումինիա), «Պարտիզան» (Սերբիա), «Ժիլինա» (Սլովակիա), «Բուրսասպոր» (Թուրքիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Բազել» (Շվեյցարիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Պանատինաիկոս» (Հունաստան), «Կոպենհագեն» (Դանիա), «Հապոել» Թ-Ա (Իսրայել):



























