Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայատարարել է, որ արեւմտյան տերությունները չպետք է նոր զիջումներ ակնկալեն պաշտոնական Մինսկից, եթե նրանք իրոք ցանկանում են բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն սկսեց Եվրոպական երկրների հետ հարաբերությունների սերտացումը այն բանից հետո, երբ ռուս-բելառուսական հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ էներգետիկ ոլորտում ծագած անհամաձայնության հողի վրա։ ԵՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով Մինսկը բարեփոխել է երկրի ընտրական օրենսգիրքը, ընդլայնել ընդդիմության եւ անկախ մամուլի իրավունքները։



















