Նավթի համաշխարհային գները նորից սկսել են աճել: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1 տոկոսով՝ հասնելով 45,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,7 տոկոսով՝ հասնելով 48,01 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նավթի գների բարձրացման հիմնական պատճառ է նշվում ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների նվազումը: