Ըստ ծրագրի, գերմանացի զինվորները պետք է ներխուժեին Բրիտանական թագավորության տարածք՝ բրիտանական բանակի համազգեստ հագած:

Այդ մասին վկայում են գերմանացի զինծառայող Վերներ Յանովսկու հարցաքննության արձանագրությունները, որոնք պահվում են պետական արխիվում եւ գաղտնազերծվել են հակահետախուզության կողմից:

Ըստ Յանովսկու ցուցմունքների, հարձակման հիմնական թիրախը պետք է լիներ բրիտանական Դուվար նավահանգիստը, գերմանացիները պետք է ափ իջնեին հարավային ափին, նաեւ Շոտլանդիայում եւ Իռլանդիայի հյուսիսում, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»:

Վերմախտի զինվորականները մշակում էին գործողության մարտավարությունը Ֆրանսիայի ծովափին՝ 1940 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Եթե գերմանացիների ափ դուրս գալը կայանար, կարող էր լիովին փոխել Երկրորդ աշխարհամարտի ընթացքը: