Մախաչկալայի «Անժի» թիմի գլխավոր մարզիչ Օմարի Տետրաձեն իր կարծիքն է հայտնել թիմի նոր ֆուտբոլիստ Արթուր Մալոյանի խաղի շուրջ, որը Պոդոլսկի «Վիտյազ»-ի հետ հանդիպման ժամանակ դաշտում անցկացրել է 15 րոպե։
"Արթուրը փորձառու ֆուտբոլիստ է, որը գտնվում է ""Սպարտակ"-ի «հիմքի վրա», «Անժի»-ն նրա համար նոր թիմ է, նա դեռ իրեն ցույց կտա մեր թիմում",- ասել է Տետրաձեն։
Հիշեցնենք, որ Մալոյանը վարձակալության հիմունքներով «Անժի» է գնացել մոսկովյան «Սպարտակ»-ից։ Ֆուտբոլիստը իր նոր թիմում հայտնվել է «Վիտյազ»-ի հետ հանդիպումից մեկ օր առաջ, սակայն, նոր թիմակիցների հետ նույնիսկ մեկ պարապմունք անգամ չանցկացնելով, պայքարի մղվեց այդ հանդիպմանը։ Այս փաստը նշանակում է, որ Տետրաձեն ամբողջապես վստահում է Մալոյանին, որը «Սպարտակ»-ում խաղային պրակտիկայից զրկվել էր։
Ավելացնենք նաեւ, որ 20-ամյա Մալոյանը դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե որ թիմից է խաղալու ապագայում։ Նա պետք է ընտրություն կատարի հայկական եւ ռուսական ակումբների միջեւ։




























