Հայաստանը 2010թ. ընթացքում յոթ նոր դեսպանատուն է բացելու արտերկրում:
Այդ նպատակի իրագործման համար Հայաստանի կառավարությունը օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել 96 մլն 600 հազար (մոտ 260 հազար դոլար) հատկացնել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը:
Դեսպանությունների ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։




























