Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ հակամարտություն չկա, բացի քաղաքական գործիչների տարաձայնություններից: Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միխայլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «Բելտա» գործակալությունը:

«Բացարձակապես որեւէ հակամարտություն Բելառուսի եւ Ռուսաստանի, բելառուսների եւ ռուսների միջեւ չկա: Այն ինչ տեղի է ունենում, բացարձակ սուբյեկտիվ է: Դա անձնային հակամարտություն է, ուստի դուք այդպես էլ ընկալում եք»,- ասել է Լուկաշենկոն եւ հավելել, թե չի պատրաստվում արձագանքել:

«Ինձ ավելի են մղում, որ արձագանքեմ նրան, ինչ կատարվում է այսօր զանգվածային լրատվամիջոցներում իմ եւ Բելառուսի հանդեպ: Ես չեմ պատրաստվում արձագանքել»,- ասել է նա եւ հավելել, որ Ռուսաստանից թափվող ողջ աղբը, «վերաբերում է ոչ թե Բելառուսին եւ նրա նախագահին, այլ ֆիլմ է իրենց մասին»: