Թուրքիայի Մուշ քաղաք այցելած թուրք պետնախարարին զայրացրել է քաղաքացիներից մեկի հարցը, ում նախարարի թիկնապահները հեռացրել են դահլիճից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուշում թուրք նախարարը այցելել է քաղաքապետարան, որտեղ հանդիպել է նաեւ քաղաքացիների հետ։ Այդ ընթացքում 30-ամյա մի քաղաքացի դիմել է նախարարին, ասելով. «Հսկա Թուրքիայի արդյունաբերության պատասխանատու նախարարն եք։ Մուշում ոչ մի ներդրում չեք կատարել։ 8 տարի է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում եք եւ ոչ մի ներդրում չեք կատարել Մուշում։ Միայն ցեմենտի գործարան կա, այն էլ ձեր գալուց առաջ է կառուցվել»:
Թուրք նախարարն իր հերթին հարց է ուղղել այդ քաղաքացուն, թե արդյոք, նա Մուշո՞ւմ է ապրում, թե` տիեզերքում։ «Մուշում եմ ապրում»,-պատասխանել է քաղաքացին, ում մի քանի րոպե անց նախարարի թիկնապահները դահլիճից հեռացրել են։




























