Իտալիայում Fiart Mare նավաշինարանում Jet Capsule մոտորանավակ են ստեղծել, որը բաց ծովում կարող է որպես լիմուզին գործածվել: Նավը մինչեւ 38 հանգույց արագություն է զարգացնում (ժամում ավելի քան 68 կմ) ու տեղավորում է 13 մարդու:

Մոտորանավակի կորպուսը պատրաստված է ածխաջրածնային հյուսվածքից: Այն ունի օդափոխման ու ջեռուցման համակարգեր, LED լուսավորություն եւ զուգարան:

Նավակի դիզայնն ու տեխնիկական բնութագրերը կարող են փոխվել՝ ըստ պատվիրատուի ցանկությունների: Մոտորանավակի գնի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Lenta.ru-ն ՝ վկայակոչելով luxurylaunches-ը: