Ֆրանսիայի Լազուրյան ափին հոկտեմբերի 3-ին տեղացած հորդարատ անձրեւը տեղական հեռուստաալիքների միակ քննարկվող թեման է: Խոսվում է ընդհանուր առմամբ 20 զոհի եւ անհայտ կորածների մասին: Կանն քաղաքում ջուրը թափանցել էր  բնակելրի շենքերը,  մարդիկ չէին հասցրել փախչել: 

«Ալյանս Ռիվյերայում» «Նիս» - «Նանտ» խաղը հետաձգվեց հորդառատ անձրեւի պատճառով:  Բնության այսպիսի արհավիրքներ հաճախ են լինում տարբեր երկրներում, բայց հայերի ուշադրությունն այս անգամ ավելի քան բեւեռված է Նիսի կողմը, քանի որ հենց այստեղ՝ նորակառույց «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի ընտրանու հետ: 
Չնայած Մարսելի քաղաքապետի խնդրանքին՝ խաղը որոշվեց անցկացնել հենց Նիսում: Հոկտեմբերի այստեղ դեռ լավ եղանակ է, քաղաքը լի է զբոսաշրջիկներով: Տեղական նորությունները լսելուց հետո այնպիսի կարծիք էր ստեղծվել, որ այստեղ Նիսում ամենուր պետք է ջրհեղեղի հետքեր լինեն եւ քաոս, բայց ինչպես տեսնում եք քաղաքը ապրում է իր գեղեցիկ կյանքով, ջրհեղեղի հետքեր չեն երեւում: Մարզադաշտի տարածքն այսօր արդեն մաքրված էր: Հոկտեմբերի 5-ին Նիս կժամանեն ՖԱՖ ֆուտբոլային շարժման Հայաստանի հավաքականի երկրպագուները, իսկ 6-ին՝ մնացած երկրների հայերը: Այս պահի դրությամբ ոչինչ չի խանգարում Ֆրանսիայի – Հայաստան խաղի անցկացմանը:
Վերա Մարտիրոսյան՝ Նիսից