Ամերիկյան PepsiCo Inc-ը՝ ոչ ոգելից խմիչքներ արտադրող՝ աշխարհի երկրորդ խոշորագույն երկորրդ ընկերությունը 73 տոկոսով կրճատել է 2015 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի մաքուր եկամուտը, հիմնականում Վենեսուելայի ստորաբաժանումները դուրս գրելու հաշվին:
Վենեսուելայի ակտիվների արժեզրկման կապակցությամբ ընկերությունը 1.4 մլրդ դոլար է դուրս գրել ու ընթացիկ եռամսյակից այլեւս այդ երկրի ստորաբաժանումների արդյունքները չի ներառելու իր հաշվետվության մեջ:
Եթե հաշվի չառնենք վերոնշյալ դուրս գրումները, ինչպես նաեւ մյուս մեկանգամյա գործոնները՝ ապա անցած եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է մեկ բաժնետոմսի համար 1.35 դոլար: Մինչդեռ վերլուծաբանները միջինը կանխատեսում էին բաժնետոմսի համար 1.26 դոլարի ցուցանիշ:
PepsiCo ընկերությունն բարելավել է ընթացիկ տարվա եկամուտի կանխատեսումը հյուսիսամերիկյան ստորաբաժանումների թողարկած սնեքների ու ըմպելիքների գների բարձրացումից հետո: Հիմա ընկերությունը ակնկալում է 9 տոկոսի տարեկան եկամուտ, այլ ոչ թե 8 տոկոսի, ինչպես 2014 ֆինանսական տարում:
Ակնկալվում է, որ փոխարժեքի տարբերություններն անբարենպաստ ազդեցություն են թողնելու ընկերության ընթացիկ տարվա եկամուտի վրա: Երեքշաբթի կայացած սակարկություններում բաժնետոմսերը թանկացել են 3.3 տոկոսով: Ընթացիկ տարվա սկզբից դրանց արժեքը ավելացել է 1.3 տոկոսով:





























