Շվեյցարիայի իշխանությունները որոշել են Ցյուրիխի փողոցներում հատուկ խցիկներ տեղադրել նրանց համար, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից հենց մեքենայի մեջ:
Խցիկներն ունենալու են հատուկ, բարձր պատեր, որոնք պետք է ապահովեն «օգտվողի» հարմարությունը սեքսի ժամանակ, նաեւ թաքցնեն տեղի ունեցողը անցոդների աչքից, հաղորդում է Lenta.ru-ն:
Խցիկների տեղադրման մասին որոշումը կայացվել է, երբ Ցյուրիխի ոստիկանությանը սկսել են բողոքել, թե մարդիկ սեքսով են զբաղվում մեքենաներում եւ ուշադրություն չեն դարձնում անցորդների դիտողություններին:
Նշենք, որ Շվեյցարիայում մարմնավաճառությունը արգելված չէ, եւ այդ մասնագիտության տեր աղջիկները պաշտոնապես գրանցված են, գտնվում են ոստիկանության, բժշկական մարմինների եւ հարկային ծառայության հսկողության ներքո: Հիմնականում նրանք օտարերկրացիներ են, Հարավային Ամերիկայից, Ռումինիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այլ տեղերից:




























