ԱՄՆ-ում անցած գիշեր մահացել է «Սոչի-2014» օլիմպիական խաղերի Կազմկոմիտեի օբյեկտների ղեկավարման եւ սպասարկման ապահովման հարցերով փոխնախագահ Ռոբերտ Սթայլսը։ Նա միջազգային սպորտային մեծ միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ուներ, որոնց շարքերում են՝ 6 օլիմպիական խաղեր եւ 3 ֆուտբոլի աշխարհի առաջնություններ։ «Սոչի 2014»-ի Հայտավորման կոմիտեում Ռոբերտ Սթայլսը միջազգային խորհրդական էր։ «Սոչի 2014»-ի Կազմկոմիտեում նա զբաղվում էր Օլիմպիական խաղերին առնչվող բոլոր մրցակցային օբյեկտներին, լրատվամիջոցներին ծառայություն մատուցելուն եւ այլ ոլոտներին առնչվող կազմակերպչական հարցերով։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























