Թուրքիայի Վանի նահանգի Էդրեմիտի շրջանում 4-ամյա երեխան ծիրանի կուտն ուտելուց հետո վատացել է եւ տեղափոխվել հիվանդանոց։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցում բժիշկները շատ են զարմացել, երբ հայրը նշել է, թե երեխան ծիրանի կուտն ուտելուց հետո է վատացել։ Վանի հիվանդանոցից անմիջապես երեխայի անալիզներն ուղարկվել է Անկարա՝ ավելի մանրակրկիտ հետազոտության համար։ Մեծ է եղել բոլորի զարմանքը, երբ Անկարայից եկած պատասխանում հաստատվել է, որ երեխան թունավորվել է ծիրանի կորիզում չափից շատ ցինկային միացությունների առկայության հետեւանքով, որոնք լինում են չհասունացած մրգերում։
Արդեն 9 օր է, 4-ամյա երեխան կաթվածահար պառկած է հիվանդանոցում: Նա չի կարողանում շարժվել եւ խոսել։ Բժիշկները պնդում են, որ երեխան իր հետագա կյանքը շարունակելու է անկողնում։



























