Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակում «Ֆեներբահչեն» օգոստոսի 26-ին ընդունել էր Հունաստանի ՊԱՕԿ-ին: Թուրք ֆուտբոլասերները խաղից առաջ քարերով էին դիմավորել հույներին: Հանդիպման ընթացքում եւս ստադիոնում բախումներ են տեղի ունեցել:
Կուլմինացիան եղել է խաղից հետո: Թուրքերը փակել են հույն ֆուտբոլասերների ավտոբուսների ճանապարհը: Եվ միայն ոստիկանության ուժերի միջամտությունից հետո հնարավոր է եղել խուսափել արյունահեղությունից: Կիրառվել է արցունքաբեր գազ, կան ձերբակալվածներ, հաղորդում է Marca-ն:



























