Գյումրիի բազմաշնորհ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պարզվում է, ոչ միայն Գյումրիի հավերժ քաղաքապետն է, Գյումրին սեփականաշնորհած բիզնեսմեն, կապեր ունի իշխանական ու քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանում եւ վերջապես Շիրակի թիվ մեկ նժդեհականն է, այլեւ Եզնիկ Կողբացու իրական հետեւորդը: Վարդան Ղուկասյանը, ում Գյումրիում Վարդանիկ են ասում, քաղաքապետի դժվարին աշխատանքը համադրում է հոգեւոր գործունեության հետ` «հավատքի վերաբերյալ» գրքեր է հրատարակում: Նրա նոր գիրքը կկոչվի «Եղծ աղանդոց»: Չկարծեք թե դրանով նա պլագիատ  անում հայ մեծանուն փիլիսոփա Եզնիկ Կողբացուն, ով  համանւն աշխատությունը գրել է դեռ 5-րդ դարում: Վարդան Ղուկասյանը իրականում սկսել է ազգի եւ Առաքելական եկեղեցու առողջացման ծրագիր եւ որոշել է իր հոգեւոր երկերով պայքարել աղանդների դեմ:

Շիրակի թեմում սակայն հրաժարվեցին գնահատել քաղաքապետի նման նախաձեռնությունը, ասելով, որ Վարդան Ղուկասյանի քայլերի հետ կապված որեւէ բան ասել չեն ցանկանում: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ կոնֆլիկտը հասել էր հայհոյանքների: «Դե որ ժամանակին չեն կանգնեցնում նման լկտի, խարդախ, խաբեբա, սրիկա կեղծ հավատացյալ, կեղծ բարեպաշտ, ամեն տեսակի անառակության մեջ եղող մարդուն` 3-րդ, 4-րդ անգամ է ընտրվում, արդեն պարզ չէ՞: Անհավատ քաղաքապետ ունենայի ավելի լավ էր, քան դրա նման մի հավատացյալ»,- Վարդան Ղուկասյանի հասցեին ասել էր Թեմի առաջնորդը: Վերջինս էլ ստորագրհավաք էր սկսել ընդդեմ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ: