Սոմալիացի Ջամա Իբրահիմը, դատարանի առաջ է կանգնել ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող նավի վրա հարձակվելու համար։ Նա ընդունել է իր մեղքը եւ բացատրել, որ շփոթել է ռազմանավը առեւտրային նավի հետ։

Անսովոր խոստովանությունը  հնչել է Նորֆոլկա քաղաքում։ Մեղքի ընդունումը, հնարավոր է, մեղմի սոմալիացու բանտարկությունը` մինչեւ 30 տարի։

«Այսօր Նորֆոլկում 150 տարվա ընթացքում գրանցվել է առաջին դեպքը, երբ մեղադրվողն ընդունել է, որ ծովահենությամբ է զբաղվել։ Ժամանակակից ծովահենները պետք է պատասխնատվության ենթարկվեն»-նշված է  դատավոր Նիլա Մակբարդայի օգոստոսի 26-ին տարածած հայտարարության մեջ։

Իբրահիմը ընդգրկված է 6 սոմալիացիներից կազմված խմբի մեջ, ովքեր  մեղադրվում են 2010 թվականի ապրիլին Ադենի ծոցում Ashland նավի վրա հարձակվելու մեջ։ Օգոստոսի սկզբին չեղյալ էր համարվել ծովահենության մեղադրանքը, սակայն քրեական օրենսգրքի հոդվածներով առաջադրված այլ մեղադրանքներն ուժի մեջ են։

Դատավճիռը կհայտարարվի նոյեմբերի 29-ին:

Միաժամանակ, Վաշինգտոնի դատարանը օգոստոսի 26-ին մեղադրանք է ներկայացրել Իբրահիմին` Future առեւտրայի նավի վրա հարձակվելու համար։ Փորձագետները չեն բացառում, որ մեղադրյալը իրեն մեղավոր կճանաչի նաեւ այս գործով։