Ուկրաինայի նախագահին կից գործող քաղաքացիության հարցերով հանձնաժողովը առաջարկել է Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհել 100 մարդու: Նման որոշում է ընդունվել Հանձնաժողովի առաջին նիստում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Լուկաշը նշել է, որ դիմածների մեծամասնությունը կանայք են (շուրջ  55 տոկոս):

«Քաղաքացիության դիմում ներկայացնողները նշում են հետեւյալ հանգամանքները. 2 տարուց ավելի է, որ ամուսնացած են Ուկրաինայի քաղաքացու հետ, կամ 3 տարուց ավելի օրինական հիմունքներով գտնվել են Ուկրաինայի տարածքում եւ այլն: Դիմողների մեծամասնությունն ունեն միջնակարգ կրթություն (70 տոկոս), միջին մասնագիտական կրթություն ունեն դիմողների 10 տոկոսը, բարձրագույն կրթություն` 15 տոկոսը: Գրեթե բոլորը աշխատունակ տարիքում են»,- նշել է Լուկաշը:

Նրա խոսքով, դիմողները հիմնականում ԱՊՀ երկրներից են. Ռուսաստանից, Հայաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Վրաստանից կամ քաղաքացիություն չունեցող անձինք` նույն երկրներից: