Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բավարիային» հյուրընկալեց լիգայի նորեկ «Կայզերսլաուտերնը» եւ հասավ սենսացիոն հաղթանակի: Երկու րոպեում դաշտի տերերը երկու անգամ գրավեցին Վան Գալի թիմի դարպասը:
36-րդ րոպեին աչքի ընկավ Իլիչեւիչը, 37-րդ րոպեին` Լակիչը: «Բավարիան» ոչ մի կերպ չկարողացավ գոնե մեկ գնդակ խփել:
«Կայզերսլաուտերնը» երկու խաղում վաստակելով 6 միավոր, գլխավորեց մրցաշարային աղյուսակը:




























