Սեպտեմբերի 21-25-ին Հարավ-աֆրիկյան հանրապետության Քեյփթաուն քաղաքում անցկացվող աերոտիեզերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների AAD-2010 ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր է ստորագրվելու Ադրբեջանի եւ մի քանի արտասահմանյան ընկերությունների միջեւ`համատեղ ռազմական տեխնիկա արտադրելու վերաբերյալ:

Ստացված տեղեկատվության համաձայն, այդ պայմանագրերից մեկը կնքնվելու է Ադրբեջանի եւ Paramount Group ընկերության միջեւ` նոր ռազմական տեխնիկա արտադրելու վերաբերյալ: Նշվում է, որ Paramount Group-ի հետ եւս մեկ պայմանագիր վերաբերելու է «ավիացիոն սեկտորին», սակայն թե այն ինչ է իր մեջ ներառում` հայտնի չէ:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Paramount Group-ը դարձել է Aerosud ընկերության բաժնետեր, որը զբաղվում է ավիացիոն տեխնոլոգրաներով եւ ինքնաթիռների արտադրությամբ: Հաղորդում է APA գործակալությունը: