ԱՄՆ դատարանը վճիռ է կայացրել ռուս դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինի գործով, ով հանդես է գալիս կանադական ազգային հոկեյի լիգայում։ Հոկեյիստը մեղավոր է ճանաչվել երեք հոդվածներով՝ ավտոմեքենան վտանգավոր վարելու, արագությունը գերազանցելու եւ ալկոհոլային վիճակում ղեկին նստելու համար։

Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 31-ին։ Ըստ օրենքի՝ նրան սպառնում է նվազագույնը 30 օրվա ազատազրկում։ Եթե դարպասապահի բախտը չբերի, ապա նա ճաղերի հետեւում կմնա կես տարի։

Նշենք, որ Խաբիբուլինը 2004 թվականին դարձել է առաջին ռուս դարպասապահը, ով ստացել է Սթենլիի գավաթը։